2 հունիսի 2012 - 13:55 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Մինչև տարեվերջ Հայաստանում կհայտվի նախագահության ժողովրդական թեկնածու

Մինչև տարեվերջ Հայաստանում կհայտվի 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժողովրդական թեկնածու: Այս մասին հունիսի 2-ին Երևանում կայացած ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, դա պետք է նրա համար, որպեսզի «դե-ֆակտո» նախագահական ընտրությունները դառնան «դե-յուրե»:

Ելույթ ունենալով կուսակցության արտահերթ համագումարին, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ թեկնածուն պաշտոնը պետք է զբաղեցնի միայն մեկ ժամանակահատված: Այդ ընթացքում պետք է ընդունել նոր Սահմանադրություն և անցում կատարել խորհրդարանական հանրապետության:

Այս առնչությամբ ընդդիմադիրը հավելել է, որ բոլոր նախարարները, պատգամավորներն ու դատավորները պետք է աշխատեն հասարակական հիմքերի վրա: