3 հունիսի 2012 - 16:55 AMT
ԱՊԼ երկրները Պաղեստինին ամսական 100 մլն դոլարի օգնություն են խոստանում

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) օժանդակում է ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու՝ Պաղեստինի ձգտմանը: Այս կապակցությամբ ԱՊԼ երկրները պատրաստ են, եթե պահանջվի, Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) բյուջեն ապահովել ամսական 100 մլն դոլար հավելմամբ, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել Իսրայելի կողմից ֆինանսական ճնշումը, հաղորդում է KUNA քուվեյթյան լրատվական գործակալությունը:

Ներկայումս ՊԱՎ-ն ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի: