Հունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է «բաց» մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Ավստրիայից վերադառնալուց հետո թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպմանը:
Այսօրվա մարզմանը բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ ՌոմանԲերեզովսկին: Ինչպես հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, Ռոմանը ոտքի հետ կապված խնդիր ուներ, սակայն արդեն վիրահատվել է և մոտ 10 օրից լիովին կապաքինվի: