4 հունիսի 2012 - 13:25 AMT
Քոֆի Աննանը պահանջել է սիրիական հարցի լուծման ջանքերի լուրջ վերանայում

ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը անհրաժեշտ է համարում, որ համաշխարհային հանրությունն ավելի էական աջակցություն ցուցաբերի իր ծրագրին կամ այլ ծրագիր մշակի, գրում են արևմտյան ԶԼՄ-ները` հղելով դիվանագիտական աղբյուրներին:

Հաղորդագրություններում ասվում է, որ այդ մասին է վկայում այն փաստը, որ Աննանը պահանջել է վերանայել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված ջանքերը: «Մի շարք կողմերի հետ բանակցություններից հետո ես հստակորեն հասկանում եմ, որ այսպես շարունակվել այլևս չի կարող»,-հայտարարել է Աննանը Դոհայում ԱՊԼ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում: