4 հունիսի 2012 - 13:27 AMT
Գագիկ Մինասյանը դրամի արժեզրկումը կապում է ամերիկյան տնտեսության զարգացման հետ

ՀՀԿ-ական պատգամավոր, տեխնոլոգիաների, առևտրի, բնապահպանության և տնտեսության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մեկնաբանել է դոլարի համեմատ դրամի արժեզրկումը, ինչը տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում: Ըստ նրա, դա «տրամաբանության շրջանակներում է» և, նախ և առաջ, պայմանավորված է ամերիկյան տնտեսության զարգացմամբ: Մինասյանը նաև ընդգծել է, որ որ այժմ դոլարի համեմատ արժեզրկվում է ինչպես դրամը, այնպես էլ եվրոն և ԱՊՀ մի շարք երկրների արժույթներ:

Վերջին օրերին դիտվում է դոլրաի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկում: Այսօրվա դրությամբ 1 դոլարի արժեքը կազմում է 406.36 դրամ: