4 հունիսի 2012 - 13:48 AMT
Հերթական անգամ ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել

Բեյլյագանսկի շրջանում տեղակայաված Ադբեջանի Զինավծ ուժերի « N» զորամասի զինծառայողը ինքնասպանությամբ վերջ է դրել կյանքին, հաղորդում է AZE.az-ը` հղելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Հաղորդվում է, որ 1991թ ծնված զինծառայողը կրակել է ինքն իր վրա ավտոմատից և մահացել` ստացված վերքից:

Փաստի առիթով հետաքննություն է իրականացվում: