4 հունիսի 2012 - 19:35 AMT
ՆԱՏՕ-ն մտադիր է 2014թ. հետո Աֆղանստանում միջազգային առաքելության նոր ծրագիր գործարկել

Աֆղանստանի իշխանություններն ու ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում են ընդունել երկրում նոր միջազգային խաղաղապահական առաքելության ծրագրի մշակման մասին, որը ենթադրվում է կյանքի կոչել 2014 թվականից հետո:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ նոր ծրագիրը հնարավոր կլինի իրագործել այն բանից հետո, երբ աֆղանական անվտանգության ուժերը ի վիճակի լինեն ստանձնել երկրում խաղաղության և կայունության համար պատասխանատվությունը:

Նրա խոսքով` նոր առաքելությունը կբացառի ռազմական գործողությունների ձեռնարկումը, բայց ենթադրում է Աֆղանստանի անվտանգության ուժերի նախապատրաստման աշխատանքներին աջակցության խնդիրների լուծում: