4 հունիսի 2012 - 19:48 AMT
Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները

Հայաստանի հյուսիսում` Գյումրի քաղաքում գտնվող ռուսական ռազմակայանը հրաձգային զենքի նոր նմուշներ է ստացել: Այդ մասին այսօր հաղորդել է Գյումրիում Հարավային ռազմական երկրամասի (ՀՌԵ) մամլո ծառայության ներկայացուցիչը:

Մասնավորապես, նոր ուսումնական փուլում ռազմակայանի դիպուկահարները նոր ուսումնական փուլում կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները, որոնցով զինում են ստորաբաժանումները:

Բալլիստիկայի հիմունքների, հրաձգային սպառազինության տեխնիկական բնութագրերի և շահագործման պայմանների ուսումնասիրման նախապատրաստական, տեսական դասընթացից հետո զինծառայողները «Կամհուդ» ուսումնամարզական կենտրոնում ձեռնամուխ կլինեն գործնական վարժանքներին լեռնային տեղանքում, նշել է ՀՌԵ ներկայացուցիչը: