4 հունիսի 2012 - 21:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանների

Հայաստանն ու Թուրքիան պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն առանց որևէ նախապայմանների: Այդ մասին երկուշաբթի օրը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նա նշել է, որ արձանագրությունների ստորագրության ժամանակ ոչ մի նախապայման չի եղել:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ կապելու` Թուրքիայի ցանկությանը, ապա, պետքարտուղարի խոսքով, այդ երկու գործընթացները շատ կարևոր են, բայց դրանք չպետք է փոխկապակցված լինեն:

ՖՈՏՈՇԱՐՔ