4 հունիսի 2012 - 21:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ԱԳՆ-ը հերքում է շարունակվող հայ-թուրքական բանակցությունների մասին տեղեկատվությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է թուրք պաշտոնատար անձանց հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են:

«Կարող եմ հերթական անգամ հայտարարել` բանակցություններ չկան և չեն կարող լինել, քանի որ դրանք արդեն եղել են, և դրանց արդյունքում հայ-թուրքական արձանագրություններ են ստորագրվել»,- ընդգծել է նա:

Նալբանդյանը հավելել է, որ ժամանակին, երբ ստորագրվեցին արձանագրությունները, ոչ մի նախապայման չի առաջադրվել:

ՖՈՏՈՇԱՐՔ