4 հունիսի 2012 - 22:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Հայկական կողմը խիստ քննադատում է սադրանքները շփման գծում

«Մենք խիստ քննադատում ենք սադրանքները ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում»,- հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական ուժերի այսօրվա դիվերսիան Հայաստանի Տավուշի մարզում:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներին զուգընթաց Ադրբեջանը փորձում է սրել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին:

«Դա վտանգի տակ է դնում բանակցային գործընթացն ու կայունությունը տարածաշրջանում: Հետևանքների համար համապատասխանատվությունն ամբողջովին Ադրբեջանի վրա է»,- ընդգծել է Նալբանդյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ