5 հունիսի 2012 - 10:02 AMT
«Հրապարակ» . ՀՀԿ–ի «կաստյակի» մի քանի անդամները սպասում են պատգամավոր դառնալու իրենց հերթին

«Հրապարակ» թերթը գրում է, որ մինչև ընտրությունները տեղի ունեցած ԳՄ նիստերից մեկում Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ՀՀԿ–ն հավաքի ձայների 40 տոկոսը , թե Կարախանյան Վազգենը, թե Սուքիաս Ավետիսյանը, թե Լեռնիկ Ալեքսանյանը և, իհարկե, Գագիկ Մելիքյանը կդառնան պատգամավորներ։

«ՀՀԿ–ն ստացել է 40 տոկոսից ավելի ձայն, սակայն ՀՀԿ–ի «կաստյակի» վերոնշյալ անդամներն այդպես էլ պատգամավորներ չեն դարձել ։ Հիշենք, որ թվարկված ՀՀԿ–ականները համամասնականի 112-117–րդ հորիզոնականներն են զբաղեցնում ու հիմա քիչ նեղացած են, որ ուրիշ–օտարները պատգամավոր են դարձել հարազատ կուսակցությունում, իրենք մնացել են «բորդյուրին»։ Նրանց ասվել է. մի քիչ համբերեք, մի վեց–յոթ ամսվա պատմություն է` կդառնաք պատգամավոր»,–գրում է օրաթերթը։