5 հունիսի 2012 - 13:32 AMT
Օլիմպիական կրակի փոխանցավազքը Հյուսիսային Իռլանդիայում փոխել է երթուղին բողոքի ակցիայի պատճառով

Լոնդոնի Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը Հյուսիսային Իռլանդիայում փոխել է երթուղին բողոքի ակցիայի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ իշխանությունների, ցույցն աննշան անհարմարություններ է առաջացրել և օլիմպիական կրակն անցել է այլընտրանքային երթուղով:

Օլիմպիական կրակը սկսեց իր 70-օրյա ուղևորությունը Մեծ Բրիտանիայով երկրի ամենաարևմտյան կետում՝ Լենդս Էնդում: Ջահը կանցնի 1018 բնակավայրով, այդ թվում նաև Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինով: Հուլիսի 27-ին կրակը կհասնի Լոնդոնի օլիմպիական մարզադաշտ՝ ազդարարելով խաղերի բացումը: