5 հունիսի 2012 - 14:22 AMT
Առաջին մասնագիտացված ցուցահանդեսային համալիրը Երևանում

Երևանի Հ. Հակոբյան 3 հասցեում կառուցվել է «Երևան Էքսպո» առաջին մասնագիտացված ցուցահանդեսային համալիրը:

Ցուցահանդեսի շենքի մակերեսը 2500 քմ է, որը ապագայում նախատեսվում է ավելացնել ևս 2000քմ-ով: Համալիրի կառուցման արժեքը` 2մլն. դոլլար է:

Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակեպության պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ցուցահանդեսային համալիրի շինարարական աշխատանքները սկսել են 2010թ–ին, իսկ 2012թ. հունիսի 2-4-ը այստեղ առաջին անգամ անցկացվել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Մանկության աշխարհ ԷՔՍՊՈ 2012» 6-րդ միջազգային ցուցահնդեսը: