5 հունիսի 2012 - 17:54 AMT
Գևորգ Ալթունյանը նշանակվել է «Հանրային»-ի քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար

Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար է նշանակվել Գևորգ Ալթունյանը:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Երկու օր առաջ հանրային հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնից դուրս գալու դիմում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը։