Երեքշաբթի Բուլղարիայում առնվազն 7 մարդ է վնասվել` Սոֆիայից 330 կմ հեռավորությամբ տեղակայված Լոզենեց գյուղի ռազմամթերքի պահեստում: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղելով բուլղարական ԶԼՄ-ները:
Ըստ նախնական տվյալների, տուժածներից 2-ը ծանր վիճակում են. պայթյունի պահին օբյեկտում ընդհանուր առմամբ 13 մարդ է եղել:
Տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Բուրգաս և Սլիվեն քաղաքների միջև ավտոճանապարհը փակ է: