5 հունիսի 2012 - 21:31 AMT
13 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները ևս կկարողանան գրանցվել Facebook-ում

Facebook-ը մշակում է տեխնոլոգիա, որի միջոցով չեղյալ կհամարվի սոցկայքից օգտվողների տարիքային սահմանափակումը. 13 տարեկանից ցածր երեխաները ևս կկարողանան օգտվել կայքից:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ երեխաները կկարողանան «ծնողների վերահսկողությամբ» օգտվել սոցկայքից:

Փորձարկվող նոր տեխնոլոգիան թույլ կտա երեխաների հաշիվը կցել ծնողների հաշվին: Վերջիններս կորոշեն, թե ում հետ կարող են իրենց երեխաներն ընկերանալ և ինչ ծրագրերից օգտվել: