Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալ ալ Սաուդն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցել Ասադի ռեժիմին: Նա հայտարարել է, որ ժամանակն է Սիրիայում խաղաղ քաղաքական անցում կատարելու:
Նա նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի պետությունները կորցնում են սիրիական հակամարտությունը համաձայն ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի խաղաղ ծրագրի լուծելու հույսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ անհրաժեշտ է համարում սիրիական հակամարտության բոլոր կողմերին ստիպել խաղաղ բանակցություններ անցկացնել: Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում: