5 հունիսի 2012 - 21:30 AMT
Կահիրեի ցուցարարները պահանջում են Մուբարաքի ցմահ ազատազրկումը փոխարինել մահապատժով

Հազարավոր եգիպտացիներ հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում` պահանջելով երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի խստացում, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ցուցարարները կարծում են, որ ցմահ ազատազրկումը, որին նախորդ շաբաթ դատապարտվել էր Մուբարաքը, պետք է փոխարինել մահապատժով:

Բացի այդ, ցուցարարները հիասթափված են, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ է անցել Մուբարաքի մերձավոր Ահմեդ Շաֆիկը, ով Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: