5 հունիսի 2012 - 22:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օզբիլիսի մայր: Արասի սիրտը Հայաստանին է պատկանում, այդ պատճառով էլ նա ընտրեց Հայաստանի հավաքականը

Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը (3:0) իր ընտանիքի հետ դիտելու էր եկել նաև հայկական թիմի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսի մայրիկը նշեց, որ շատ ուրախ էին այս հանդիպմանը ներկա լինելու համար: “Արասի սիրտը Հայաստանին է պատկանում, այդ պատճառով էլ նա որոշեց հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում: Այսօր երեկոյան արդեն մենք մեկնելու ենք Հոլանդիա, որտեղ Արասը կվերականգնվի ու կպատրաստվի մյուս խաղերին”,- ասաց տիկին Սիլվան: Նա հույս հայտնեց, որ հետագայում ևս Հայաստանի հավաքականը կշարունակի լավ խաղ ցուցադրել և կկարողանա հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը:

ՖՈՏՈՇԱՐՔ