6 հունիսի 2012 - 09:55 AMT
Ուիթնի Հյուսթոնի մայրը մտադիր է գիրք գրել երգչուհու կյանքի և մահվան մասին

Հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մայրը` Սիսի Հյուսթոնը, HarperCollins հրատարակչության համար կգրի մի գիրք, որում կպատմի երգչու կյանքի և մահվան մանրամասները, հաղորդում է Reuters-ը:

«Այդ գրքում կիսվելով մեր պատմությամբ` հուսով եմ նրա երկրպագուներին տալ մի բան, որը թանկ է նրանց համր, ինչպես որ Ուիթնին էր թանկ մեզ համար»,-ասել է Սիսի Հյուսթոնը

Ուիթնի հյուստոնը մահացել է 2012թ փետրվարի 11-ին: Երգչուհու մարմինը հայտնաբերվել էր Beverly Hilton հյուրանոցի նրա համարի լոգասենյակում: Երգչուհու արյան մեջ թմրանյութեր են հայտնաբերվել: