6 հունիսի 2012 - 09:59 AMT
«Հայկական ժամանակ». Կառավարությունը գալիք շաբաթ ամբողջությամբ կձևավորվի

«ՀԺ» թերթը գրում է, որ ՀՀԿ իրենց աղբյուրների հաղորդմամբ,գալիք շաբաթ ամբողջությամբ նոր կառավարություն կձևավորվի, և չի բացառվում, որ հենց այդ ժանակ էլ նոր կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը խորհրդարանի հաստատմանը։

«Իհարկե ծրագիրն ԱԺ ուղարկելու համար, ըստ Սահմանադրության, կառավարությունը մինչև հուլիսի սկիզբը ժամանակ ունի, բայց ամեն ինչ կարվի ավելի արագ։ Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ առնվազն երեք ուժ այդ ծրագրին «դեմ» են քվեարկելու»,– գրում է թերթը։