
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանումվաճառել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից։
«Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը։ Տեղեկացանք, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել։ Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում։ Տեղեկության իսկությունը ճշտելու համար փորձեցինք զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայն վերջինս օրեր շարունակ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն էլ անհասանելի է»,–գրում է թերթը։