6 հունիսի 2012 - 12:14 AMT
CONTACT համակարգը նվազեցրել է Հայաստանից իրականացվող դրամային փոխանցումների սակագները

2012թ հունիսի 1-ից Հայաստանի տարածքում CONTACT դրամային փոխանցումների համակարգի բաժիններում գործում են նոր սակագներ: Այժմ Հայաստանից առնվազն 4950 ԱՄՆ դոլար/եվրո կամ 175 000 ռուբլի արժողությամբ դրամային փոխանցումների դիմաց հաճախորդից կգանձվի մոտ 1.3 տոկոս միջնորդավճար, հաղորդում է համակարգի մամլո ծառայությունը:

Ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով CONTACT համակարգի միջոցով դրամային փոխանցումները հասանալեի են 1900 կետերում, որոնք տեղակայված են ՀՀ 590 քաղաքներում և բնակավայրերում: Հանրապետությունում CONTACT համակարգի գործընկերների թիվը 14 է` այդ թվում բանկեր և ֆինանսական կազմակերպություններ` Աքբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Ամերիաբանկ, Արարատբանկ, Արդշինինվեստբանկ, Արմբիզնեսբանկ, ՎՏԲ (Արմենիա) բանկ, Արմփոստ, Արմէկոնոմբանկ, Զարգացման հայկական բանկ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ», Պրոմեթեյ բանկ, ԲՏԱ բանկ, Ինեքոբանկ և Կոնվրս բանկ: