6 հունիսի 2012 - 12:05 AMT
Գյուղապետ. Սահմանային դիրքերում ավելացել է ադրբեջանցի դիպուկահարների քանակը

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բոլորը վախեցած են: Այս մասին PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում պատմեց գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նա նաև հավելեց, որ գյուղացիները չեն կարողանում աշխատել, քանի որ ամեն րոպե ադրբեջանցիները կարող են կրակել: « Արդեն 20 տարի է, պատերազմի մեջ ենք, ինչպե՞ս պիտի լինեն մարդիկ», - ասաց գյուղապետը:

Գյուղապետը նաև փոխանցեց, որ սահմանային դիրքերում ավելացել է ադրբեջանցի դիպուկահարների քանակը, ինչն էլ ավելի է վտանգում գյուղացիների կյանքը: