6 հունիսի 2012 - 14:08 AMT
Հերթական կրակոցն այս անգամ Կոթի գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերն այս գիշեր ևս խախտել են հրադադարի ռեժիմը տարբեր հատվածներում։ Նրանք 02։00–ի սահմանում կրակել են նաև Կոթի գյուղի հենակետերի ուղղությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին պաշտպանության նախարարությունից` նշելով, որ զոհեր և վիարվորներ չկան։

Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ իր հերթին հաստատեց, որ գյուղացիներից ոչ մեկը չի տուժել։

Ներկա պահի դրությամբ կրակոցները դադարեցված են։