6 հունիսի 2012 - 17:44 AMT
«ԱրմենՏել»–ի բաժանորդները մուտքային միջազգային զանգերի համար բոնուսներ կստանան

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին: Ընկերության լրատվական բաժնի հաղորդմամբ, ծառայությունը գործելու է մինչև 2012թ.-ի հունիսի 30-ը և հասանելի է կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր մեկ րոպե լրիվ միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին կգումարվի 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է ծախսել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների:

«Բոնուս մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հարցում *333#, իսկ անջատել հետևյալ հրահանգով` *330#: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշռը USSD հարցման օգնությամբ` *103#: