6 հունիսի 2012 - 17:12 AMT
Վաղը Մյասնիկյան պողոտայից մինչև Գայի պողոտա ճանապարհը փակ է լինելու

Հունիսի 7-ի առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 9–ը երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը: Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջան բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով: