6 հունիսի 2012 - 17:56 AMT
Մաշտոցի պուրակի ակտիվիստները սահմանադրության միամսյակ են հայտարարում

Մաշտոցի պուրակի ակտիվիստները, քաղաքացիական պայքարում իրենց հիմնական զենքը համարելով ՀՀ Սահմանադրությունը, Սահմանադրության տոնի կապակցությամբ հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարում են Սահմանադրության Միամսյակ:

«Մաշտոցի պուրակում և այլ վայրերում կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ` ելույթներ քաղաքացիական ամբիոնից, դասախոսություններ, քննարկումներ ֆեյսբուքում, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային և քաղաքացիական ակցիաներ, համերգներ»,–նշված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ։

Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքացիական ամբիոնից կհնչեն ելույթներ սահմանադրական կարգի և դրա հաստատման թեմաներով: Շաբաթ և կիրակի երեկոները կլինեն լեցուն մշակութային միջոցառումներով և զանազան ակցիաներով: