6 հունիսի 2012 - 18:44 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերը կհեռարձակվեն youtube-ով

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նշել է, որ ուղիղ հեռարձակումներ Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերից կլինեն նաև ինտերնետով:

Հեռարձակումները կիրականացվեն ՄՕԿ կանալով youtube-ում, նախատեսվում է ցույց տալ մոտ 2200 ժամ տեսագրություն, կներառվի 60 երկիր:

Օլիմպիական խաղերը կանցնեն հուլիսի 27-ից օգոստոսի 13-ը: