6 հունիսի 2012 - 22:06 AMT
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար. Մենք անբաժան ենք Ադրբեջանի Զինված ուժերի հետ

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն այցով ժամանել է Ադրբեջան` ծանոթանալու երկրի զինված ուժերին, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: «Մենք անբաժան ենք Ադրբեջանի Զինված ուժերի հետ: Մեր եղբայրությունն ու բարեկամությունը հավերժ են լինելու»,- հայտնել է գեներալն այսօր լրագրողներին:

Քըվրըքօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև սերտ հարաբերություններ են: «Մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացնում և երեկ նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք այդ հարցերը: Մենք այսուհետ ևս կշարունակենք աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին զորավարժություններում»,- նշել է նա: