6 հունիսի 2012 - 21:45 AMT
Ադրբեջանական կողմը հերթական դիվերսիայի փորձն է կատարել Ճամբարակի ուղղությամբ

Հունիսի 6-ին` ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:

Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան: