7 հունիսի 2012 - 09:33 AMT
«168 Ժամ». Դավիթ Շահնազարյանը կմիանա՞ ընդիմության մյուս թևին

«168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արևմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը։

«Բանն այնէ, որ Դ. Շահնազարյանը ևս արևմտյան կողմնորոշում ունի։ Որոշ տեղեկությունների համաձայն` ԱՄՆ–ը ցանկանում է համագործակցության մղել արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերին և գործիչների։ Երեկ մեր թղթակիցը փորձել է Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա չի ցանկացել իր քաղաքական գործունեության հետ կապված որևէ հարց լսել»,–գրում է թերթը։