7 հունիսի 2012 - 16:08 AMT
Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը

Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցն այս օրերին անցկացնում է իր առաջին ուսումնամարզական հավաքը: Ջերմուկում կազմակերպված պարապմունքներին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստները:

Լևոն Արոնյանն այս օրերին հանդես է գալիս Մոսկվայում անցկացվող Տալի հուշամրցաշարում: Գաբրիել Սարգսյանի հետ միասին Ջերմուկում պարապմունքներն անցկացնում են Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Դավիթ Հարությունյանը: