7 հունիսի 2012 - 16:56 AMT
Հայաստանի ֆիլհարմոնիկի հյուրախաղերն Իսպանիայում հարցականի տակ են

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն Իսպանիայում կարող են չկայանալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նրա խոսքով, նվագախումբը ծանուցում չի ստացել համերգների իրականացման մասին, իսկ այդ երկրի ֆինանսական վիճակը շատ ծանր է, և շատ նվագախմբերի համերգներ արդեն իսկ չեղյալ են համարվել Իսպանիայում:

Էդուարդ Թոփչյանը, ծանոթ լինելով եվրոպական երկրներում համերգների կազմակերպման պրակտիկային, ասաց, որ ամեն ինչ պարզ է լինում ամիսներ առաջ:

Այդ իսկ պատճառով կարող են չեղյալ հայտարարվել նաև Իտալիայում կայանալիք հյուրախաղերը, քանի որ, մաեստրոյի խոսքով, ամեն ինչ փոխկապակցված է: