7 հունիսի 2012 - 17:41 AMT
Նարեկ Գալստյան. Արևմուտքը չի ճնշի Թուրքիայի վրա՝ Մերձավոր Արևելքի խնդիրներում նրանից աջակցություն ստանալու համար

Առաջիկայում հայ-թուրքական գործընթացում որևէ առաջխաղացում չի լինի, գտնում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, առաջընթացի համար պետք է, որ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրվի, սակայն ԱՄՆ և Արևմուտքի համար այժմ ավելի կարևոր է Իրանի միջուկային ծրագրի ու Սիրիայի հարցը:

«Այժմ Արևմուտքը չի ցանկանա, որ ճնշման պատճառով Թուրքիան փոխի իր մոտեցումները Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունները հայ-թուրքական գործընթացը առանց նախապայմանների շարունակելու անհրաժեշտության մասին, ոչ մի հետևանք չեն ունենա և Թուրքիան չի փոխի դիրքորոշումը: