ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Վրաստան հաստատեց, որ Վրաստանն իրավամբ անկախ պետություն չէ և ղեկավարվում է Վաշինգտոնից: Այս մասին հայտարարել են «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդներ Կախա Կուկավան և Ալեքսանդր Շալամբերիձեն:
ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը ընդդիմադիրները գնահատել են որպես Վրաստանը ԱՄՆ-ի ռազմավարական ֆորպոստի, ամերիկյան ռազմական բեռների տրանզիտային տարածքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մշտական ապակայունացման աղբյուրի վերածելու փորձ:
Նրանք ուշադրության արժանի չեն համարում Քլինթոնի այն հայտարարությունը, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի և Վրաստանի հեռանկարներին, իսկ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նրա կոչը գնահատում են որպես ևս մեկ պրոպագանդիստական հայտարարություն: