31 հուլիսի 2004 - 18:53 AMT
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏՈՆԱԳՐԵԼ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Բաքվի քաղաքապետարանը հրաժարվել է արտոնագրել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) բողոքի ցույցերն` ուղղված 2004 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար հայ սպաների այդ երկիր ժամանման դեմ: Հիշեցնենք, որ ԱԺՃԿ ակտիվիստները մտադրվել էին օգոստոսի սկզբին պիկետներ կազմակերպել ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների դեսպանությունների առջեւ: Կուսակցության մամուլի հաղոդագրության մեջ քաղաքապետարանի գործողությունները գնահատվել են որպես «Ժողովների ազատության մասին» օրենքի կոպիտ խախտում: Բաքվի «Էխո» թերթի համաձայն` ԱԺՃԿ ղեկավարության կողմից ակցիաների անցկացման մասին վերջնական որոշումը կընդունի օգոստոսի 2-ին: