7 հունիսի 2012 - 20:21 AMT
Անգելա Մերկել. Եվրոպական երկրները ԵՄ-ին պետք է ավելի էական քաղաքական լիազորություններ տրամադրեն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական երկրները ԵՄ պետք է ավելի էական քաղաքական լիազորություններ տրամադրեն, եթե ակնկալում են բանկային միության ստեղծում:

Նախօրեին նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նա հայտարարել է, որ Եվրոպայում ֆինանսական իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է հետագա ինտեգրացիա:

Ընդ որում, նա հավելել է, որ բրիտանացի հարկ վճարողները չեն դառնա եվրագոտու երկրների պարտքերի երաշխավոր, հաղոևդում է BBC-ն: