7 հունիսի 2012 - 20:59 AMT
Սիրիական ընդդիմությունը պնդում է Ասադի ռեժիմի դեմ պայքարի շարունակմանը

Սիրիայում ընդդիմությունը կոչ է արել ապստամբներին շարունակել նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարը` Համայի բնակչության նկատմամբ զանգվածային հաշվեհարդարից հետո, հաղորդում է MIGNews-ը:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքով Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի հաղորդագրությունում խոսվում է Համա, Լաթակիա և Հոմս քաղաքի բնակիչների պաշտպանության մասին

Սիրիայում արդեն մեկ տարուց ավել է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն երկրում զոհվածների թիվը գերազանցում է 12 հազարը: