7 հունիսի 2012 - 21:41 AMT
ԱՊԼ գլխավոր քարտուղարն առաջարկել է դիտարկել սիրիական իշխանությունների նկատմամբ ուժի կիրառման հնարավորությունը

Հինգշաբթի ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին սիրիական իշխանությունների դեմ կիրառել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի կիրառումը, հաղորդում է Ռոսբալթը` հղելով «Ռոսսիա-24» հեռուստաալիքին:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին միջոցներ ձեռնարկել և պատժել սիրիական կառավարությանը, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի կիրառումը»,-հայտարարել է ալ-Արաբին:

Նա միժամանակ նշել է, որ նկատի ճնշում գործադրելու տնտեսական, քաղաքական և այլ լծակները, այլ ոչ թե ռազմական ուժի կիրառումը: