Ֆրանսիան Իրանին չի հրավիրի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը, որը հուլիսի 6-ին տեղի կունենա Փարիզում:
«Իրանական ռեժիմը մինչ օրս աջակցել է Բաշար Ասադին և նրա ժողովրդի նկատմամաբ արյունալի ռեպրեսիաներին, ուստի այդ երկիրը չի ասսոցիացվում սիրիական ճգնաժամի կարգավորման հետ»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բերնար Վալերոն:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մերժել է Ռուսաստանի`Սիրիայի հարցով հանդիպումը Իրանի մասնակցությամբ իրականացնելու առաջարկը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր,որ միջազգայինառաջնորդները պետք է սիրիական իրավիճակի վերաբերյալ ավելի լայն շրջանակների նիստ անցկացնեն: