20 մարտի 2003 - 21:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԻՐԱՔԻ ՇՈՒՐՋ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Հայաստանում մտահոգությամբ են հետեւում Իրաքի շուրջ վերջին զարգացումներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, Երեւանը հույս ունի, որ դրանք չեն հանգեցնի մարդասիրական եւ էկոլոգիական աղետի, որը կսպառնա ինչպես Իրաքի քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ տարածաշրջանի երկրներին:«Հայաստանը խորապես մտահոգված է իրաքահայության ճակատագրով եւ պատրաստ է իր բոլոր հնարավորություններով օգտակար լինել համայնքի անդամներին»,-ասել է մալո քարտուղարը: Նշենք, որ Իրաքում հայկական համայնքի թիվը, տարբեր գնահատականներով, հասնում է 30-40 հազարի: