8 հունիսի 2012 - 10:39 AMT
ՊՆ չի հաստատում, որ համացանցում հայտնված նկարում ադրբեջանցի դիվերսանտ է

Համացանցում տարածված անդամահատված զինվորի նկարը մի քանի տարվա հնություն ունի է և որևէ կապ չունի ադրբեջանական կողմից իրականացված վերջին դիվերսիոն գործողությունների հետ։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը։

Նա նշեց, որ չի կարող ասել, նկարում` ադրբեջանցի զինվոր է, թե ոչ։

Սոցանցերում տարածվել է նկար, որտեղ մեկ ոտքը անդամահատված զինվոր է, ով փակել է իր դեմքը։ Օգտատերերը գրում են, թե նկարում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտ է։