1 սեպտեմբերի 2004 - 22:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԱՀԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախօրեին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ծննդյան 50-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Համոզված եմ, որ Ձեր անցած ուղին եւ փորձը անվերապահորեն կնպաստեն Հայաստանի հետագա հզորացմանը, Հայոց պետականության ամրապնդմանն ու մեր երկրի միջազգային վարկի հետագա առավել բարձրացմանը»: