1 սեպտեմբերի 2004 - 23:28 AMT
ԵՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՊԱՐՈՒՆԱԿԻ «ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ»
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Վերհոյգենը հայտարարել է, որ ԵՄ չափանիշներին Թուրքիայի համապատասխանության մասին զեկույցը կպարունակի «մեկ, կամ երկու անակնկալ»: ԵՄ հանձնակատարը դեմ է հանդես եկել Նիդերլանդների կառավարությանն առընթեր խորհրդի այն առաջարկին, որ Թուրքիայի առջեւ պետք է «կանաչ լույս վառել» Եվրոպական Միությանն անդամակցելու համար, սակայն բուն բանակցությունները սկսել 2 տարվա ընթացքում: «Կարծում եմ, դա կհանգեցնի գործընթացի հետաձգմանը եւս երկու տարով», - ասել է Վերհոյգենը: