8 հունիսի 2012 - 13:59 AMT
ՊՆ նախարարին նամակով դիմած սպան կամավոր զինվորագրման 6894 հաղորդագրություն է ստացել

Հայոց Բանակի պահեստի սպա Արթուր Եղիազարյանը իր Facebook-յան էջում գրում է, որ երկու օրվա ընթացքում կամավոր զինվորագրվելու ցանկությամբ արդեն 6894 հաղորդագրություն է ստացել Facebook սոցիալական ցանցում և էլեկտրոնային փոստով:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայոց Բանակի պահեստային սպա, կապիտան Արթուր Եղիազարյանը բաց նամակով դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, առաջարկելով իրենց՝ պահեստային զինվորականներին, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել սահմանագիծ, մինչև այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը: