8 հունիսի 2012 - 14:24 AMT
ԼՂՀ ՊԲ. Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ մարտական գործողությունների մասին լուրերն ադրբեջանցիների երևակայության արդյունքն է

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ,Արցախի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, ադրբեջանցիների երևակայության արդյունք է:

«Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը և օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որևէ կերպ չի ազդել և չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա: ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը»,–նշված է տարածված հաղորդագրության մեջ։