8 հունիսի 2012 - 16:11 AMT
Armenian Street Dance Contest 2012–ի եզրափակիչը երկու օրից է

Հունիսի 10-ին Երևանում` «Խուլ-համրերի մշակույթի պալատում», կանցկացվի Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակիչ փուլը։ Միջոցառմանը աջակցում է նաև «ԱրմենՏել» ընկերությունը։

Եզրափակչում կպայքարեն 10 թիմ և ավելի քան 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցները հանդես կգան ինչպես թիմային պարային համարներով, այնպես էլ անհատական ծրագրով: Մրցումները կանցկացվեն պարային երեք ուղղություններով` փոփինգ(poping), բրեյք(break) և հիփ-հոփ (hip-hop): Փառատոնի հյուրերին և հանդիսատեսին կներկայացվի Street Dance պարերի պատմությունը` կենդանի կատարմամբ:

Փառատոնի շոու-ծրագիրը ներառում է Street Dance ոճի ելույթներ, ինչպես նաև պարային Street տարրեր: Առանձին ծրագրով հանդես կգա Axe Capoeira հայկական դպրոցը, կանցկացվեն Rap Battle и Beat Box Battle ոճի մրցումներ: Փառատոնի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր և մրցանակներ, իսկ լավագույն երկու թիմերի մասնակցությամբ կնկարահանվի տեսահոլովակ: