8 հունիսի 2012 - 16:10 AMT
Հայաստանից արդեն արտահանվել է 1746 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն

Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին:

«Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատէ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքներիշնորհիվ կառավարութունը նպաստելու է արտահանման ծավալների մեծացմանը», -նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը` լսելով նաև պտուղ-բաջարեղենարտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների առաջարկները: Վերջիններս իրենց հերթին հավաստիացրին, որ մթերման գները լինելու են խելամիտ,կողմերի համար փոխշահավետ, վճարումները կատարվելու են կազմակերպված և ժամանակին:

Նշվեց, որ ըստ թարմ պտուղ – բանջարեղենի արտահանման ծավալների մոնիթորինգի, ընթացիկ տարում նախատեսվող արտահանումները կգերազանցեն նախորդ տարվացուցանիշը:

Ի դեպ, այսօրվա դրությամբ 1746 տոննա թարմ պտուղ- բանջարեղենի արտահանման ցուցանիշը նույնպես զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից